|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրք իսլամականները Տրաբզոնում հարձակվել են Ս. Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա, որի հոգեւոր հովիվը` հայր Անդրեա Սանտորեն, սպանվել էր 2006 թվականին 18-ամյա ծայրահեղական պատանու ձեռքով:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ եկեղեցու մոտ հավաքվածները ազգայնական կոչեր են արել, ապա եկեղեցու ուղղությամբ, այսպես կոչված` Մոլոտովի կոկտեյլով լցոնված շշեր նետել: Դրանցից մեկում ոստիկանությունը գրություն է հայտնաբերել. «Կա'մ դուք եկեղեցու գմբեթից կհանեք խաչը, կա'մ մենք դա կանենք»:
Տեսախցիկները տեսագրել են հարձակվողներին, սակայն ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել նրանց: