|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ում ներկայացվել է աշխարհի ամենամեծ դեղին ադամանդներից մեկը: «Արեւի կաթիլ» անունով թանկարժեք քարը կշռում է ավելի քան 100 կարատ եւ հայտնաբերվել է Աֆրիկայում:
Ադամանդին բացառիկություն է տալիս տանձանման ձեւը, դեղնակիտրոնագույն երանգը եւ ամիսներ տեւած հատուկ մշակումը: Գունավոր ադամանդները հազվադեպ են հանդիպում բնության մեջ եւ շատ թանկ արժեն:
Կազմակերպությունը, որին պատկանում է «Արեւի կաթիլը», հայտարարել է, որ ադամանդի կոնկրետ գին կհայտնի միայն պոտենցիալ գնորդներին: Մասնագետների կարծիքով` այն կարժենա հինգ միլիոն դոլար: