|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիադայի կազմակերպիչները հրապարակել են օլիմպիական խաղերի օրացույցը:
Ինչպես հաղորդում է օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը, տղամարդկանց վազքի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 5-ին: 10-ին և 11-ին համապատասխանաբար կկայանան վոլեյբոլի, բասկետբոլի, ջրագնդակի, հանդբոլի, մարմնամարզության, ֆուտբոլի, ջրացակտի և բռցքամարտի եզրափակիչները:
«Օրացույցի հրապարակումը շատ կարևոր իրադարձություն է: Օրեցօր մրցումներն ավելի հետաքրքիր կդառնան: Հիմա մարդիկ կարող են մրցումներին այցելելու ծրագրերը կազմել: Առաջիկայում 2.2 մլն մարդ էլեկտրոնային փոստով կստանա օրացույցը»,- հայտարարել է «Լոնդոն-2012»-ի կազմկոմիտեի նախագահ Սեբաստիան Քոուն: