|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների`փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք. հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ կատարել են ավելի քան 700 կրակոց:
Հատկանշական է, որ, ի տարբերություն նախորդ խախտումների, անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում, բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախ են կիրառել СВД և «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններ:
Չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և միաժամանակ վստահորեն իրականացրել են իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը, հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից: