|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Առողջապահության նախարարության մասնագետները հաշվարկել են, որ մարդը օրական պետք է ուտի 2412.1 կկալ էներգետիկ արժեքով սնունդ, որպեսզի կարողանա իր առողջությունն ու գոյությունը պահպանել: Դրա մեջ մտնում է հացը, կաթնամթերքը, ձուն, կարտոֆիլը եւ, ընդհանրապես, այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն:
Սակայն խնդիրն այն է, որ մեր ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունն այսօր չի կարողանում ստանալ օրական իրեն հասանելիք այդ նվազագույն կենսապահովման զամբյուղի գոնե կեսը: Եթե մի քանի ամիս առաջ Ազգային վիճծառայության աշխատակիցները, դիտարկելով իրենց արձանագրած սպառողական գների ինդեքսը (ընդ որում` զուտ պաշտոնական ֆոնի վրա), եկել էին այն եզրակացության, որ նվազագույն կենսապահովման զամբյուղի համար պետք է 40.234 դրամ, այսինքն` մեր նվազագույն աշխատավարձից անհամեմատ ավելի շատ գումար, ապա այս տարվա հունվարին պաշտոնապես արձանագրված գնաճից արդեն պարզ երեւում է, որ այդ զամբյուղի մեջ հազիվ կմտնեն ընդամենը 1-2 ապրանքատեսակներ` հացը, աղն ու ջուրը: