|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Նորություն չէ, որ Հայաստանի անտառները գտնվում են, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անտառի խնդիրներին անդրադարձան նաեւ ՀԽ կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը եւ «Բնությունը սերունդներին» ՀԿ-ի նախագահ Ռուբեն Շախկյանը:
Կորյուն Առաքելյանն ասուլիսը սկսեց հայտարարությամբ, որ մեկնարկել է «Կանաչների շարժումը». ստեղծվելու են նոր պուրակներ, ծառուղիներ, կանաչապատվելու են գյուղամիջյան տարածքները, վերականգնվելու են հայկական անտառների անհետացող տեսակները:
Շարժմանը միանալու են տարածքային կառավարման, կրթության եւ գիտության, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունները, «Հայ անտառը» եւ տարբեր ՀԿ-ներ: Սակայն շարժման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր աշխատանքներին մասնակցելու են դպրոցականներ:
ՀԽ-ն հավանություն է տվել անտառը փրկելու եւս մեկ այլընտրանքային ծրագրի, որը հեղինակել է Ռուբեն Շախկյանը: Ծրագրով նախատեսվում է փայտանյութի մշակում առանց թափոնների, ուտելի բույսերի, մրգերի, հատապտուղների, սնկերի աճեցում, եղեւնիների եւ դեկորատիվ ծառերի տնկում, անասնաբուծություն, թռչնաբուծություն, ձկնաբուծություն, էկոտուրիզմի զարգացում եւ այլն: