|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եգիպտոսում կենսաթոշակները, ինչպես նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերը 15%-ով կբարձրանան, ինչի հետևանքով վեց միլիոն եգիպտացիների եկամուտները կավելանան: Այս մասին նախօրեին հայտնել է Եգիպտոսի ֆինանսների նախարար Սամիր Ռադվանը:
Նոր կառավարության առաջին նիստի ընթացքում նա հայտարարել է, որ այս նպատակով հատկացվել է շուրջ 960 մլն դոլար: Ինդեքսավորված աշխատավարձերը կվճարվեն 2011 թ. ապրիլի 1-ից:
Եգիպտոսի նոր կառավարությունը, որի երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել 2011 թ. հունվարի 31-ին, հայտարարել է, թե իր համար առաջնահերթություն է լինելու Եգիպտոսի քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Նազիֆի գլխավորած նախկին կառավարությունը ցրվել էր Եգիպտոսում հունվարի 25-ից տեղի ունեցող հուզումների և խռովությունների հետևանքով: