|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
2008 թվականին Հայաստանն իր նախնական համաձայնությունն է տվել «Աշխարհագրական նշումների մասին» հայ-վրացական պայմանագրի կնքմանը: Այդ փաստաթղթով վրացիները մոտ 100 անուն աշխարհագրական նշում են պարտադրում Հայաստանին: Դրանցից են Շիրակը, Ալավերդին, Կախեթը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Եթե ընդունեցինք` այդ նշումներով հայկական ապրանքները Վրաստանի տարածքով տրանզիտի իրավունք անգամ չեն ունենա»,- ասաց Ա. Հարությունյանը: Նա համոզված է, որ այդ փաստաթուղթը լուրջ վտանգ է ներկայացնում, քանի որ ընդունվել է որպես բանակցությունների հիմք:
Պարոն Հարությունյանը 2011-ը գինեգործության ոլորտում մասամբ վերականգնողական շրջան է համարում: