|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Փետրվարի 3-ին` ժամը 09.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27/2 շենքի 66-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի և դռան զանգերին:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 10.00-ին փրկարարների ուժերով, հարազատների ներկայությամբ, բացվել է բնակարանի դուռը: Հյուրասենյակում հայտնաբերվել է 1921 թ. ծնված Վարդանուշ Հովհաննիսյանի դին. տեղեկացնում է «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:
Նույն օրը` ժամը 10.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Աղստև գետում հայտնաբերվել է դիակ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Իջևան քաղաքի բնակիչ, 1952 թ. ծնված Վոլոդյա Գրիգորյանի դին և հանձնվել ոստիկանության ու շտապ բուժօգնության աշխատակիցներին: