|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրեն հարգող կուսակցությունը մարդաքանակի վրա չի աշխատում. այսօր «Դուպլեքս» մամուլի ակումբում անդրադառնալով Հայաստանում կուսակցությունների խոշորացման տենդենցին` հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նա կարեւորում է ոչ թե կուսակցության անդամների քանակը, այլ որակն ու գաղափարախոսությունը: «Ես, օրինակ, չէի ուզենա, որ Հանրապետական կուսակցությունը հենց այնպես իր շուրջը հավաքեր շատ կուսակցությունների ու մարդկանց միայն նրա համար, որ քանակ ավելացներ: Ուզենանք` 24 ժամում կկրկնապատկենք մեր թիվը: Գիտեք` վարչական լծակներ կան, կարող ենք կիրառել»,- անկեղծացել է նա: