|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կառլեն Պետրոսյանի` օրերս կայացած ասուլիսի ժամանակ քաղաքային տրանսպորտի թերությունների եւ ոլորտի նկատմամբ թույլ վերահսկողության վերաբերյալ բարձրացված հարցերը չեն անտեսվել:
Ասուլիսից հետո վարչության պետը «գործի է անցել»: Վերջին երկու օրում նկատելի բարելավվել է որոշ երթուղիների աշխատանքը:
Նման բարելավումներ Ստեփանակերտում լինում են, բայց միայն այն ժամանակ, երբ վերահսկողությունն է ուժեղացվում կամ համապատասխան ստուգումներ են սկսվում:
Վերահսկողության ուժեղացմանը զուգահեռ շարունակվում է երթուղայինների պարկի թարմացումը. այս ամսվա երկրորդ կեսին պարկը կհամալրվի նոր ավտոբուսներով, որոնք կփոխարինեն Ստեփանակերտի որոշ երթուղիներ սպասարկող հին երթուղայիններին:
Ապրիլից նոր ավտոբուսներով է նախատեսվում սպասարկել նաեւ Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ երթուղին. ծրագրի շրջանակներում ձեռք կբերվեն 25-տեղանոց 5 հարմարավետ ավտոբուսներ: