|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ Կահիրեի Թահրիր հրապարակում երեկ տեղի ունեցած բախումները շարունակվում են նաեւ այսօր:
Գիշերը հրապարակում բարիկադավորված մի քանի հազար ցուցարարներ քարեր են նետում առավոտից հրապարակին մոտեցող` Մուբարաքի կողմնակիցներին, որոնք փորձում են ցուցարարներին դուրս մղել այնտեղից:
Նախորդ օրը տեղի ունեցած բախումներին, տարբեր տվյալներով, զոհ է դարձել 5-15 մարդ, վիրավորվել են 900-1500-ը:
ԱՄՆ ազգային անվտանգության մի աշխատակիցը CNN-ին հայտնել է, որ երկրում իրադրությունը մոտակա 24-48 ժամերի ընթացքում կարող է ճգնաժամային դառնալ: