|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայրենիքը սիրելը միայն լոզունգ չէ: Իսկ հայրենիքը սիրել հնարավոր է միայն այն ճանաչելու ճանապարհով. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Բանախոսի կարծիքով` մենք չենք ճանաչում մեր հայրենիքը, այդ պատճառով էլ չենք կարողանում իրապես գնահատել այն:
Նա լրագրողներին ներկայացրեց վերջերս հրատարակված երկու նոր գրքեր` «Արցախի հրաշալիքները» եւ «Արցախի հայճարտարապետության մահմեդական հուշարձանները»:
Ըստ հուշարձանագետի՝ Արցախում կան մահմեդական ծագման տարբեր հուշարձաններ, հիմնականում` թուրքմենական, պարսկական եւ թաթարական, սակայն դրանք կառուցողները հայեր են եղել, եւ դրանցում խտացված է հայ մարդու շինարարական փորձն ու վարպետությունը:
Հանդիպման վերջում բանախոսը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ շատ ու շատ աղետներ կկանխվեն, եթե հայրենաճանաչ լինենք: