|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ 200 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այս մասին օրերս հայտարարվեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:
Նշված համայնքների շարքում է նաեւ Ստեփանակերտ քաղաքը, որտեղ պետք է քաղաքապետ ընտրեն: Փաստորեն, աշնանը ընտրություններ են, սակայն Ստեփանակերտում ո՜չ խոսում են դրա մասին, ո՜չ էլ լուրեր կան, թե ովքեր են պատրաստվում առաջադրել իրենց թեկնածությունը: Երեւի ստեփանակերտցիները չեն էլ հիշում, որ նոր ընտրություն պետք է լինի: