|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամերիկյան Բալթիմորում ապրում է մի աղջիկ, որը կօգնի գիտնականներին բացահայտելու հավերժական երիտասարդության գաղտնիքը: 17-ամյա Բրուկ Գրինբերգը չի մեծանում. նա ունի մեկ տարեկան երեխայի տեսք:
Գիտնականները հույս ունեն, որ, ուսումնասիրելով աղջկա գենը, կկարողանան հասկանալ մարդու օրգանիզմի ծերացման պատճառները:
Աղջկա քաշը մոտ 6 կգ է, հասակը` 76 սմ: Նրա մտավոր կարողությունները համապատասխանում են 1 տարեկան երեխայի տվյալներին:
Ուսումնասիրելով աղջկա ԴՆԹ-ն` գիտնականները եզրահանգել են, որ աղջկա աճը կանգ է առել ծերությունն ապահովող գեների վնասվելու պատճառով: Նրանք կարծում են, որ մոտ ապագայում կկարողանան բոլորովին նոր լույսի տակ ուսումնասիրել ծերության խնդիրը, հետեւաբար նաեւ շատ ու շատ հիվանդությունների բուժման նոր տարբերակներ գտնել: