|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանիան հրաժարվում է Եգիպտոսին վերադարձնել Բեռլինի Նորագույն թանգարանում գտնվող` Նեֆերտիտիի հանրահայտ կիսանդրին` պատճառաբանելով, որ իրենք բոլոր լիակատար իրավունքներն ունեն այդ եզակի արձանիկն իրենց մոտ պահելու:
Այս հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ Եգիպտոսիմշակույթի նախարարությունը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ իրենց երկրի կառավարությունը Գերմանիայից պահանջում է անհապաղ Եգիպտոսին վերադարձնել հանգույն արձանիկը:
Գերմանական կողմը պնդում է, որ թեեւ շուրջ 3500 տարվա պատմություն ունեցող արձանիկը հայտնաբերվել է Եգիպտոսում, սակայն 1913-ին օրինական ձեւով բերվել է Գերմանիա, եւ այն ընդմիշտ մնալու է Բեռլինում:
Նախկինում Եգիպտոսը բազմիցս փորձել էր Գերմանիայից հետ վերադարձնել արձանիկը, սակայն` ապարդյուն: