|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թունիսի հեղափոխությունը, հատկապես դրա անդրադարձը Եգիպտոսի վրա, խուճապի է մատնել արաբական մյուս երկրների ղեկավարներին: Ինչպես հայտնի է, հեղափոխությունից հետո ժողովրդական հուզումներ էին տեղի ունեցել Ալժիրում, ապա Հորդանանում եւ Եմենում: Թերեւս բռնատիրական վարչակարգերի համար դրանցից ամենավտանգավորը Եգիպտոսում տեղի ունեցած հուժկու ցույցերն են` հաշվի առնելով այս երկրի տեղն ու դերը արաբական աշխարհում: Մինչ Եգիպտոսում ցույցերը ծավալվում էին, Բահրեյնի թագավոր Համադ Բեն Իսկա ալ Խալիֆը, ինչպես երեկ վկայել է «Դունիաբյուլեթինին», հեռախոսազրույց է ունենում Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Թեեւ նա հույս է հայտնում, որ Մուբարաքին կհաջողվի վերականգնել Եգիպտոսի կայունությունն ու կառավարել երկիրը, բայց եւ այնպես համաժողով անելու կոչ է անում նրան` քննարկելու արաբական երկրների ապագան: Իսկ Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդն ընդգծում է երկրում տնտեսական եւ քաղաքական թափանցիկ բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: