|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Շուշան Հունանյանի փոխանցմամբ, հունվարի 1-ից 27-ն ընկած ժամանակահատվածում անվճար բուժօգնության հավաստագիր է բաժանվել 97.500 երեխայի:
Նշենք, որ 0-7 տարեկան երեխաների հավաստագրի համակարգը ներդրվել է 2011թ. հունվարի 1-ից` Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման 2011թ. պետական նպատակային ծրագրի շրջանակներում: Այդ նպատակով, առողջապահության բյուջեում նախատեսված է լրացուցիչ 3,13 մլրդ դրամ: Ծրագրի համաձայն, 0-7 տարեկան երեխաները` անկախ ախտորոշումից եւ սոցիալական խմբից, իրենց տարիքային կարգավիճակով մտնում են պետպատվերի մեջ: