|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանական «Բեքեր» ընկերությունը Երեւանում ուսումնասիրություններ է իրականացրել աղբահանության արդյունավետ կազմակերպման ուղղությամբ: Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ ընկերության ներկայացուցիչները հանդիպել են Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին եւ վերջինիս ներկայացրել իրենց ուսումնասիրությունների արդյունքները: Այցի շրջանակում գերմանական ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Էրեբունի եւ Կենտրոն վարչական շրջանների սանմաքրման ընկերությունների աշխատանքին, ինչպես նաեւ այցելել Նուբարաշենի աղբավայր:
Երեւանի քաղաքապետն ընդգծել է ընկերության կողմից իրականացված ուսումնասիրությունների կարեւորությունը: «Երեւանի աղբահանության կազմակերպման ամբողջական պատկերի մասով մեզ հատկապես անհրաժեշտ է ունենալ իրական գնահատական: Դա թույլ կտա ավելի հիմնավոր եւ արդարացված առաջարկներ ակնկալել ինչպես բազմաբնակարան շենքերում աղբահանության աշխատանքների կազմակերպման, այնպես էլ ժամանակակից աղբամանների տեղադրման առումով»,- նշել է Կարեն Կարապետյանը:
«Բեքեր» ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ կշարունակեն ուսումնասիրությունները մայրաքաղաքում եւ ամփոփ կներկայացնեն Երեւանում աղբահանությունն արդյունավետ կազմակերպելու առաջարկները: