|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաղեստինցիների ամբոխը այսօր գիշերը գրոհել է Al Jazeera հեռուստաընկերության Ռամալում գտնվող գրասենյակը (Հորդանան գետի արեւմտյան ափին է գտնվում):
Մահմուդ Աբասի գլխավորությամբ Պաղեստինյան ազգային ադմինիստրացիայի (ՊԱԱ) համախոհներն այդպես են արտահայտել իրենց բողոքը` Al Jazeera-ի հրապարակած նյութերի դեմ: Համաձայն այդ նյութերի` ՊԱԱ-ն պատրաստ է սկզբունքային զիջումների գնալ Իսրայելի հետ հարաբերություններում` հանուն խաղաղության հաստատման:
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` պաղեստինցիները կոտրել են գրասենյակի ապակիներն ու տեսահսկման խցիկները եւ այլ նյութական վնասներ են պատճառել: Որոշ ժամանակ անց ոստիկանությունը նրանց հեռացրել է գրասնեյակի շենքից:
Իսկ հեռուստաընկերության կայքում պաղեստինաիսրաելական հակամարտության վերաբերյալ 1700 փաստաթուղթ է տեղադրված: