|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Եվրախորհրդարանը ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Բելառուսի իշխանությունների դեմ, տեղեկացնում է РИА Новости-ին:
Պատգամավորներն առաջարկում են արգելել եվրոպական վիզաների տրամադրումը այդ երկրի ղեկավարությանը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցներին ու դատավորներին, որոնց ԵՄ-ը պատասխանատու է համարում բելառուսական ընդդիմության հետապնդումների հարցում: Դրանից բացի, առաջարկվում է նաեւ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել բելառուս չինովնիկների նկատմամբ:
Եվրախորհրդարանի կարծիքով` պատժամիջոցները պետք է գործեն այնքան ժամանակ, քանի դեռ ազատ չեն արձակվել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիրները: