|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ՀՀ պետական մարմինների պաշտոնական կայքերի մոնիթրինգ է անցկացրել: Ուսումնասիրվել են թե’ նախարաույթունների եւ կառավարությանն առընթեր մարմինների, այնպես էլ` մարզպետարանների, ՀՀ նախագահի, ԱԺ, ՍԴ եւ դատախազության պաշտոնական կայքերը: Մարզերի կայքերի վարկանիշների տարբերությունը այնքան էլ մեծ չէ: Առաջինի` 29.17%, եւ վերջինի` 19.27%, տարբերությունն ընդամենը 10.73% է: Դիտարկման արդյունքներով` ամենաբարձր վարկանիշն ունի Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքը, սակայն կազմում է ընդամենը 29.17%. սա վկայում է այն մասին, որ անհրաժեշտ տեղեկատվության մեծ մասը բացակայում է: Վերջին 4 տեղերը զբաղեցրած կայքերը տեղեկությունների առումով բավականին աղքատիկ են: Այդ կայքերում չկան նույնիսկ մարզպետի եւ նրա աշխատակազմի իրավասությունների, խնդիրների, գործառույթների նկարագրությունը, թերի է իրավական ակտերի բազան: Վերջին տեղում Շիրակի մարզի պաշտոնական կայքն է: Որոշ մարզերի, ինչպես օրինակ Արարատի մարզի, պաշտոնական կայքերն առհասարակ հասանելի չեն: