|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքից ազատել է արդարադատության փոխնախարարներ Գեւորգ Մալխասյանին եւ Նիկոլայ Առուստամյանին:
Թե որքանով է հավաստի այս տեղեկությունը կպարզվի այսօրվա կառավարության նիստում:
Լրացված. Քիչ առաջ մեզ հաջողվեց կապ հաստատել արդարադատության փոխնախարար պրն. Նիկոլայ Առուստամյանի հետ, ով ոչ հերքեց, և ոչ էլ հաստատեց իր պաշտոնանկության մասին լուրը: «Դեռ ոչինչ պարզ չէ, առաջիկա ժամերին ամեն ինչ պարզ կլինի»,-ասաց պրն. Առուստամյանը:
Լրացված 14:45 Հենց նոր տեղեկացանք որ Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից. «իր դիմումի համաձայն»: