|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեքշաբթի առավոտյան տասնվեցամյա ֆրանսիացի մի տղա երրորդ կարգի այրվածքներով շտապ տեղափոխվել է Մարսելի հիվանդանոց: Տղան փորձել է ինքնասպանություն կատարել: Նա իր վրա լցրել է հատուկ բռնկվող հեղուկ,որի միջոցով փորձել է այրել ինքն իրեն:
Տղայի մարմնի մոտ 70%-ն այրված է:Դեպքը կատարվել է տղայի ուսանած դպրոցում, որ մասնավոր, շատ հարգի դպրոց է եւ գտնվում է Մարսելի հարավում: Մարսելի ոստիկանությունը դեռեւս չի մեկնաբանում թե, որն է եղել ինքնասպանության փորձի դրդապատճառը:
Սակայն վերջին շրջանում ինքնահրկիզման դեպքեր են գրանցվել ողջ աշխարհում: Ֆրանսիայում սա արդեն երկրորդ դեպքն է: Նոյեմբերի ամսին տասնութամյա մի տղա նույնպես ինքնահրկիզման փորձ էր կատարել Բորդո քաղաքում: Տղան մինչեւ օրս դեռ կոմայի մեջ է գտնվում: