|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ղարաբաղում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը պայմանավորված է ամեն տարի հանրապետություն ներկրվող տրանսպորտային միջոցների թվաճով, որոնց զգալի մասը հին է եւ գտնվում է անսարք վիճակում, այս կարծիքն է արտահայտել ԼՂՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը:
Նա «Ազատ Արցախ»-ին տված հարցազրույցում նշել է նաեւ, որ որոշակի դեր են խաղում նաեւ ճանապարհների թույլ թողունակությունն ու համապատասխան նշանների բացակայությունը:
Ոստիկանության տվյալներով` հանրապետության տարածքում 2009թ. առաջին 9 ամսիների համեմատ 2010թ. նույն ժամանակահատվածում 2-ով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների, 7-ով զոհերի եւ 5-ով վիրավորների թիվը: Պատահարների աճն արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում եւ Ասկերանի շրջանում, ինչը կազմում է ընդհանուրի 68,4 տոկոսը: