|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի Հայաստան կատարած այցի ավարտից հետո պաշտոնապես կհայտարարի իր հրաժարականի մասին:
Արմեն Հարությունյանը «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հաստատել է առաջիկայում հրաժարական ներկայացնելու մտադրության մասին լուրը, սակայն օրը չի նշել: Օմբուդսմենը հաստատել է նաեւ այն, որ ինքն արդեն ստորագրել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ նշանակվելու մասին համաձայնագիրը: Հարությունյանը տեղյակ չէ, թե իրենից հետո ով է նշանակվելու ՀՀ ՄԻ պաշտպան: Մեր տեղեկություններով, դեռեւս անցած տարվա վերջին թեկնածուների շարքում քննարկվել է GTZ իրավական խորհրդատվության հայաստանյան գրասենյակի համակարգող Վարդան Պողոսյանի թեկնածությունը: Սակայն Պողոսյանը հրաժարվել է օմբուդսմենի պաշտոնից: