|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Չինաստանի հարավային Ժեյջյանգի մարզի Ռույան քաղաքում ավտոբուսի վթար է տեղի ունեցել:
Ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 4 մետրանոց փոս է բացվել, որի մեջ էլ հայտնվել է մի ավտոբուս: Բարեբախտաբար` դեպքի պահին ավտոբուսի մեջ ուղեւորներ չեն եղել, ինչն էլ կանխել է աղետը:
Չինական պաշտոնական Xinhua գործակալության տվյալներով` միջադեպի հետեւանքով վիրավորվել է ավտոբուսի վարորդը, ու ճանապարհով անցնող մի երեխա:
Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վթարի պատճառները քննվում են: