|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ World News_ի,Լեհաստանը պատրաստվում է Հռոմի պապ, Հովհաննես Պողոս երկրորդի արյունը հավաքել մի տարրայի մեջ և օգտագործել այն որպես սուրբ մասունք, մարդկանց բժշկելու նպատակով: Հեղինակավոր աստվածաբան Քշիշտոֆ Մադալը դադարեցրել է այդ գործընթացը պատճառաբանելով, որ դա «վերադարձ է դեպի կաթոլիկ եկեղեցու անցյալը»:
'Միջնադարում մարդիկ չէին կարողանում կարդալ ու գրել և աշխարհի մասին քիչ բան գիտեին, հետևաբար եկեղեցուն խթան էր հարկավոր: Բայց ժամանակները փոխվել են և հիմա արյունը որպես մասունք օգտագործելը սխալ է»: Արյումը ներցրել են բժիշկները վիրահատության ժամանակ, մահվանից անմիջապես առաջ:
Կարդինալ Ստանիսլավ Դժիվիչը, Հովհաննես Պողոս երկրորդի նախկին քարտուղարը, կցանկանար այն տեղադրել Լագիեւնիկի քաղաքի եկեղեցու խորանում: Ըստ նրա «Նա կցանկանար այն տեղադրել հատուկ հախճապակե տարրայի մեջ, որպեսզի հավատացյալները տեսնեն»,-ասաց հայր Յան Կաբզինսկին, ով աշխատում է կենտրոնում: