|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն, այսօր, անդրադառնալով հունվարին սպասվող Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն, ասել է, որ, իր կարծիքով, այն ավելի շատ ունենալու է զսպողական բնույթ: «Համանախագահները կողմերին կհորդորեն զերծ մնալ ռազմատենչ հայտարարություններից եւ կտրուկ գործողություններից խուսափելու»,- ասաց նա:
Արման Մելիքյանի համոզմամբ, առաջիկա մեկ տարում Ադրբեջանը դժվար թե պատերազմական գործողությունների դիմի: Այս տարի նա ակնկալում է աշխարհաքաղաքական լուրջ որոշումներ եւ լուծումներ, ինչն էլ կանդրադառնա ԼՂ հիմնախնդրի լուծման ուղիների վրա: