Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը 2010թ. համարում է հերթական անգամ զուր կորցրած տարի:Վերջինս կարծում է, որ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունը բացահայտ կողոպուտ է սեփական ժողովրդի հանդեպ:
«Ամոթ է, որ ունենք նման նախարարներ եւ պատգամավորներ: Ո՞վ է ծնել վերջիններիս ինստիտուտը: Իսկ մեր ընդդիմությունը ազգային հարստություն է, որի նմանը չունի ոչ մի պետություն»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:
Կուսակցության նախագահը կարծում է, որ իշխանության հետ կոալիցիայի համագործակցության եզրեր գտնել հնարավոր է այն առումով, որ իրենք կարող են նստել եւ բացատրել իշխանության ներկայացուցիչներին, որ երկիրը մինչեւ վերջ չքանդեն ու հեռանան:
«Պատահական մարդուն փողոցից բռնում` դարձնում են նախարար, հետո հանում եւ ուրիշ մի պատահականի են պաշտոն տալիս: Չեն հասկանում` երկիրը չի դիմանա նոր մարտի 1-ի»,-ասաց Հ. Հովհաննիսյանը: