|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարավային Սուդանը բավականին արագ է զարգանում այսօր. արդյունքում հանրաքվեին մասնակցած 3.8 մլն բնակչությունը հուլիսին կհայտարարի իր անկախության մասին եւ Աֆրիկայի քարտեզի վրա կավելանա եւս մեկ պետություն:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Հունվարի 9-ին Սուդանում մեկնարկած հանրաքվեին մասնակցել է ընտրողների ավելի քան 60 տոկոսը, այսինքն` հանրաքվեի արդյունքները օրինական կհամարվեն։ Հանրաքվեի էր դրված մեկ հարց՝ Հարավային Սուդանի անկախացումը Հյուսիսայինից:
Ալեքսանդր Մարկարովը համոզմամբ` Սուդանի հանրաքվեն կայացավ: