|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գերմանական էլեկտրոնային լրատվամիջոցները փոխանցում են, որ հունվարի 11-ին, ժամը` 20.40-ին Համբուրգի Լոհբրյուգգեի սպորտային կենտրոններից մեկում վեճ է սկսվել արական սեռի 17 ներկայացուցչի միջեւ, որն ավարտվել է կրակոցներով:
Թիկունքից մահացու վիրավորվել է 39-ամյա մի հայ: Ըստ նախնական վկայությունների, սպորտային կենտրոնում հավաքված երկու խմբավորումների անդամները հայեր են եղել, պայմանավորված են եղել հանդիպել խնդիրները պարզաբանելու նպատակով, բայց իրադրությունը սրվել է, եւ ինչ-որ մեկը կրակ է բացել: Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, տղաները շուտափույթ, ըստ նախնական վարկածների, 5 ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից: Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված է եղել, ժապավենը հանձնվել է քննության: