|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կեմերովոյի մարզում կատարվել է հրեշավոր հանցագործություն: Աբագուր-Լեսնոյ ավանի մասնավոր տներից մեկում սպանվել է մի ընտանիք: Հայտնաբերվել են տանտիրոջ, նրա կնոջ, աղջկա եւ թոռնուհու դիակները` դանակի բազմաթիվ վնասվածքներով: Փրկվել է միայն մեկուկես տարեկան երեխան, որին ոստիկանները գտել են մահճակալի տակ:
Տանը հայտնաբերվել է նաեւ անհայտ հանցագործների հինգերորդ զոհը, որն այդ ընտանիքի անդամ չէ: Տղամարդը, որը նախկինում դատվածություն է ունեցել, նույնպես դանակահարված է եղել:
Հարուցվել է քրեական գործ: Հանցագործներին սպառնում է ցմահ բանտարկություն:
Հիշեցնենք, որ նմանատիպ հանցագործություն էր կատարվել 2010-ի նոյեմբերի 5-ին Կուշչեւսկի ավանում. սպանվել էր 12 մարդ, այդ թվում` 4 երեխա: Հետաքննության տվյալներով, հանցագործությունը կատարել էր ավանը սարսափի մեջ պահող Սերգեյ Ցապկայի ավազակախումբը: Հանցագործության մոտիվը արյան վրեժն է: