|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 31–ին հրամանագիր է ստորագրել Գերասիմ Ալավերդյանին գյուղատնտեսության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Սերգո Կարապետյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարար: Այս մասին ասված է նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում։
Նորանշանակ նախարարը 62 տարեկան է`ծնունդով Արտաշատից:
Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության եւ խաղողագործության ֆակուլտետը:
Հայաստանում սննդի արդյունաբերության մեջ մասնագիտացած խոշորագույն ընկերություններից մեկի` «ԱՐՏՖՈՒԴ»-ի խորհրդի նախագահն է ու գլխավոր տնօրենը:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի խորհրդի անդամ է, նույն կազմակերպությունների` Արարատի մարզի խորհրդի նախագահ:
«Օրինաց Երկիր» կուսակցության անդամ է: