|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ամփոփելով տարին` ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ 2010-ը ձեռքբերումների տարի չի համարում, որովհետեւ որեւէ առաջխաղացում չենք կարողացել արձանագրել, դեռ անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ կան, արտագաղթն էլ ավելացել է:
Ստեփան Դեմիրճյանի համոզմամբ` իրավիճակը շտկելու ելքն ազատ, արդար ընտրությունների անցկացումն : «Առանձին կադրային փոփոխություններով մեծ հաշվով ոչինչ չի փոխվի մեր երկրում, եթե չանցկացվեն իսկապես նորմալ ընտրություններ, սա է օրվա հրամայականը, և ընդդիմությունը սա է մշտապես պահանջել»,- ասաց նա:
Անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին` Ստեփան Դեմիրճյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչո՞ւ հստակ բացատրություններ չեն տրվում` ինչո՞ւ է պաշտոնից ազատվում ծեծողին չպատժողը, իսկ ծեծողը չի պատժվում: