|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Բելառուսի առաջին նախագահ Ստանիսլավ Շուշկեւիչը «Ազատություն» ռադիոկայանի եթերում: «Նրա հետ ցանկացած դիվանագիտական շփում խայտառակություն է եվրոպական երկրների, Ռուսաստանի համար: Այս մարդու հետ չպետք է որեւէ ընդհանուր բան ունենալ: Լուկաշենկոյի տեղը ամբաստանյալի աթոռն է»,- ընդգծել է նա:
Շուշկեւիչը, որ Բելառուսը ղեկավարել է 1991-94թթ., անհրաժեշտ է համարում ռուսական զորքերի մուտքը հանրապետություն:
Դեկտեմբերի 19¬ի նախագահական ընտրությունները շատերին վրդովեցին: Բելառուսի Հելսինկյան կոմիտեն երեկ բողոք է ներկայացրել ԿԸՀ` անհրաժեշտ համարելով չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները: Դեկտեմբերի 19-ի գիշերը Մինսկում ձերբակալվել են ընտրության արդյունքների դեմ բողոքող մի քանի հարյուր հոգի: Կիրակի երեկոյան ընդդիմությունը քաղաքի կենտրոնում բողոքի միտինգ է սկսել ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Մի քանի տասնյակ հազար միտինգավորներ իշխանություններին մեղադրել են կեղծարարության մեջ, ջարդել են երկրի խորհրդարանի ու կառավարության շենքերի ապակիները:
Դեկտեմբերի 19-ի ընտրություններում հաղթանակած Լուկաշենկոյի երդման արարողությունը պետք է տեղի ունենա մինչեւ փետրվարի 19-ը: