|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայում շունը ծնունդ է տվել 17 ձագերի: «Բազմազավակ մայրիկի» տերը միաժամանակ և ոգևորված է, և հոգնած՝ մի քանի շաբաթ նրանց շշով կերակրելուց հետո: Պարզվում է նրանց մայրը չի կարողացել բավարարել բոլորին:
Ռամոնա Վեգմենը պատմում է, որ նա առանց ընդհատելու հազիվ թե մի քանի րոպեից ավել քնած լինի այս վերջին չորս շաբաթվա ընթացքում՝ փորձելով ամեն ինչ անել, որպեսզի 17 ձագերն էլ ապրեն:
«Երեկ երբ վերջացրի վերջին ձագուկին կերակրել, առաջինը նորից սոված էր »,- ասել է նա:
Վեգմանը, ով անասնաբույժ է, ասել է, որ երբ շները այսքան շատ ձագ են ունենում, նրանցից մի քանիսը առաջին շաբաթվա ընթացքում սատկում են: «Բայց մեր ձագուկներից բոլորը ապրեցին: Սա անհավատալի և հրաշալի է»: