Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Սերժ Սարգսյանն այցելել է Գորիսի հիմնանորոգված բժշկական կենտրոն, որը մարզային հիվանդանոցային համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում հագեցվել է նաեւ բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Կենտրոնում աշխատանքներ են իրականացվել ղեկավար անձնակազմի վերապատրաստման, հիվանդանոցի կառավարման ժամանակակից սկզբունքների եւ համակարգերի ներդրման ուղղությամբ: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով այս բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 3 մլն դոլար:
2009թ. դեկտեմբերից մինչ այժմ արդիականացման աշխատանքներ են իրականացվել եւս չորս մարզային` Հրազդանի, Իջեւանի, Արմավիրի, Արարատի բժշկական կենտրոններում` նպատակ ունենալով նպաստել հիվանդանոցային բուժօգնության մատչելիության աճին` տեղում բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցմամբ նվազեցնելով մարզերից Երեւան հիվանդների հոսքը:
Գորիսի բժշկական կենտրոնում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է իրականացված աշխատանքին եւ դրա արդյունքում բուժհաստատությունում ստեղծված պայմաններին, օպտիմալացման ու ներդրումային ծրագրերին:
Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի նաեւ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ի հանքաքարի վերամշակման հարստացուցիչ ֆաբրիկա: