|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Հանրային Խորհրդի Ժողովրդագրական եւ գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը եւ Քաղաքացիական հասարակության հանձնաժողովի ոչ կառավարական կազմակերպությունների ենթահանձնաժողովի նախագահ Էդգար Հակոբյանը խոսեցին Հայաստանի ընտրական օրենսդրության փոփոխությունների մասին:
Ելենա Վարդանյանը հիշեցրեց, որ Հայաստանն ընդունել է մի շարք միջազգային պայմանագրեր, որով պարտավորվում է ընտրական համակարգում մեծացնել կանանց մասնակցության չափը մինչեւ 2020 թվական այդ թիվը հասցնելով 40 տոկոսի:
«Նախագծում առաջարկվում է, որ յուրքանչյուր կուսակցության ցուցակում պետք է ընդգրկված լինեն 20 տոկոս կանայք եւ առնվազն ամեն տասներորդը պետք է լինի կին: Այս ձեւակերպումը մեր զարմանքն առաջացրեց, քանի որ առնվազն ամեն տասներորդը չի կարող ապահովել 20 տոկոս ներկայացվածություն»,- ասաց Ելենա Վարդանյանը:
Էդգար Հակոբյանը խոսելով խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության` ընտրությունից հետո ընտրացուցակների հրապարակելու եւ ընտրության ընթացքի տեսաձայնագրելու պահանջի մասին, ասաց, որ դա մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքի խախտում է եւ այդ մասին «Ընտրական օրենսդրության համաժողովի» ժամանակ ասել են նաեւ միջազգային փորձագետները: