Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Ինդոնեզական կղզիների մոտ խորտակված նավ է հայտնաբերվել, որը կարող է մի քանի դարերի հնություն ունենալ: Նավի մեջ կանաչ և մոխրագույն կերամիկական իրեր են գտնվել:
Նավը գտած ձկնորսների համոզմամբ՝ հոկտեմբերի 26-ի մեծ ալիքը, որը ավելի քան 500 մարդ է սպանել, 7 մետր երկարություն ունեցող նավը բարձրացրել է օվկիանոսի հատակից և այն մոտրցրել ափին: Այս մասին ասել է Յոսմերին, ով գլխավորում է Արևտյան Սումատրայի Ծովային և ձկնորսության վարչությունը:
Ասիան Եվրոպայի և Միջին Արևելքի հետ կապող կարևոր առևտրային ճանապարհ հանդիսացող Ինդոնեզիայի ջրերով դարեր շարունակ բազում նավեր են նավարկել՝ լցված կերամիկական իրերով, ոսկե վզնոցներով և թանկարժեք համեմունքներով:
Անցած շաբաթ հյտնաբերված կերամիկական իրերն ուղարկվել են ուսումնասիրման, տեղեկացրել է Յոսմերին, սակայն նա նաև ավելացրել է, որ դրանք նման են խորտակված Չինական նավերում հայտանբերված 14-րդ դարի կիրառական արվեստի աշխատանքներին: