|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գաղտնի Սանտա 2-րդը այս տարի էլ է ուրախացրել մարդկանց: Երեկ նա Կանզաս սիթիի փողոցներում անտեղյակ անցորդներին 100 դոլարանոց թղթադրամներ է բաժանել: Սա արդեն ավանդույթ է դարձել քաղաքի համար:
Գաղտնի Սանտա 2-րդը շարունակել է քաղաքի սկզբնական Գաղտնի Սանտա Լարի Ստյուարտի գործը, երբ վերջինս մահացել է 2007 թ-ին: Նոր Գաղտնի Սանտան, ինչպես և Ստյուարտը, ամեն դեկտեմբեր ամսին ավելի քան 1 միլիոն դոլար գումար է բաժանում անծանոթներին և չի ցանկանում բացահայտել իր ով լինելը:
Երեկ նա 10.000 դոլար է բաժանել անծանոթներին, սակայն դեռ ավելին է պատրաստվում բաժանել: Ամենայն հավանականությամբ նա այս տարի 40.000 դոլար կնվիրի մարդկանց, նա ասել է, որ նա շարունակելու է մինչև գումարը վերջանա: