|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անգլիայում «Փեփեր» անունով կատվին հերոսի պես մեծարել են այն բանից հետո, երբ նա, բացելով տան պատուհանը կանխել է տանը բռնկված կրակի տարածումը և փրկել տունը այրվելուց:
Հինգ տարեկան կատուն սովորել է խոհանոցի սեղանի վրա բարձրանալով և իր ճանկերն օգտագործելով բացել պատուհանները և ամեն գիշեր իրեն դուրս թողնել:
Երբ կրակը բռնկվել է, նրա տերերը գնումների են գնացած եղել, և կատուն, իրեն չկորցնելով, բացել է պատուհանը՝ տանը հավաքված ծխին թույլ տալով դուրս գալ պատուհանից: Հարևանները տեսել են ծուխը և հրշեջներին կանչել:
«Եթե Փեփերը պատուհանը բացած չլիներ, կրակը ահռելի չափսերի հասած կլիներ»,- ասել է հրշեջ ծառայության աշխատակիցը: