|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.36 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.5802 |
| GBP | ⚊ | £ 503.93 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Մոսկվայի հայկական կազմակերպությունների ֆորումը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 11-ին Մանեժնի հրապարակում, Մոսկվայի այլ շրջաններում, Դոնի Ռոստովում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ:
Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Լինելով Ռուսաստանի քաղաքացիներ, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող կամ երկրում ժամանակավորապես գտնվող բոլոր անձանց պարտավորությունն ենք համարում օրենքի պահանջներին երթարկվելը:
Համոզված ենք, որ ազգային կամ կրոնական հիմքով կատարված բոլոր հանցագործությունները, առանց երկակի ստանդարտների, պետք է հետաքննվեն, բացահայտվեն եւ դատավարություն անցնեն:
Վերջին միջադեպի կապակցությամբ, իրավապահ մարմիններին, կոչ ենք անում` անցկացնել տեղի ունեցած սպանության մանրակրկիտ հետաքննություն, ինչպես նաեւ հրապարակել Մոսկվայի Մանեժնի հրապարակում տեղի ունեցած մասսայական անկարգությունների կազմակերպիչների եւ մեղավորների անունները, եւ օրենքի պահանջի սահմաններում խիստ պատժել նրանց»:
Հայտարարությունում նաեւ տեղ է գտել ռուսաստանյան սփյուռքին ուղղված` սադրանքներին չտրվելու եւ պետականության հիմքերը չխարխլելու կոչը: