|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Օտարալեզու դպրոցների տխրահռչակ օրինագծերը կառավարությունը մտցրել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Փաստորեն, փորձ է արվում տարեմուտին մի շարք օրենքների շարքում աննկատ անցկացնել հանրության կողմից մերժելի «բարեփոխումը»: Եվս մեկ անգամ իշխանությունն ի ցույց է դնում մեր ազգային, քաղաքացիական ու մարդկային արժանապատվության և Անկախ Հայաստանի գաղափարի եւ իրականության հանդեպ իր արհամարհական և մերժողական վերաբերմունքը, ասվում է «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության տարածած բողոք-նամակում:
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը բողոքի երթ եւ ցույցեր է անցկացնելու Կառավարության, Կրթության եւ Գիտության նախարարության, ՀՀ նախագահի նստավայրի եւ Ազգային Ժողովի առջեւ:
Երթը կսկսվի դեկտեմբերի 14-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 10-ին Կառավարության նստավայրի կենտրոնական մուտքի մոտ: