|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10-ից 16:30-ը Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի էկոլոգիական անվտանգության մասին» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպում է Թեղուտի պաշտպանության խումբ հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը եւ Green Alternative (Կանաչ այլընտրանք) վրաստանյան հասարակական կազմակերպությունը:
Գիտաժողովի նպատակն է բացահայտել եւ քննարկել փորձագետների ու ոչ-կառավարական կազմակերպությունների մտահոգությունները` կապված Թեղուտի հանքավայրի հետ, որը տեղակայված է անդրսահմանային Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի ու սողանքների ենթակա տարածքում:
Գիտաժողովին հրավիրվել են Հայաստանի եւ Վրաստանի պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ կոնվենցիաների, հանքարդյունահանող ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների ու հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ եւ լրագրողներ:
Ըստ Թեղուտի պաշտպանության խմբի տարածած հաղորդագրության, կոնֆերանսի նախօրեին կազմակերպվում է այցելություն Թեղուտ` հանքավայրի ազդեցությանը ենթակա տարածքը մասնակիցներին ներկայացնելու համար: