|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Վիեննայի համալսարանի Institute for Analysis on Scientific Computing բաժնի գիտաշխատող Կարեն Մինասյանի եւ իր գործընկեր Ուրսուլա Հոֆշթեսթրի բժշկական գյուտի շնորհիվ ողնածուծի վնասվածքով հիվանդները որոշակիորեն կարող են թեթեւացնել իրենց վիճակը:
Պատահարի հետեւանքով անդամալուծված մարդկանց ողնածուծը շարունակում է պարունակել նյարդային հանգույցներ, որոնց խթանումը հիվանդի մեջքին ամրացված էլեկտրասայրերի (էլեկտրոդ) միջոցով կարող է սրունքների շարժում առաջացնել: Սա հնարավոր է մետաղե էլեկտրասայրերի միջոցով կամ վիրահատությամբ տեղադրված ներպատվաստուկով:
Այս գյուտը բժշկական ամենօրյա պրակտիկայում կիրառելու համար անհրաժեշտ են լրացուցիչ փորձարկումներ, ինչը կիրագործվի ԱՄՆ Ատլանտայի Shepherd Center-ի համագործակցությամբ: