|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կորյունի 23 հասցեի այրված սեփական տների բնակիչներն այսօր ժամը 12:00-ին պետք է հանդիպեին երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, սակայն նրանց 15 րոպե ուշացումով ընդունել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Հրդեհից տուժած Տիգրան Խուդոյանը մեզ պատմեց, որ երեկ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն է այցելել իրենց եւ տեղեկացրել հաջորդ օրվա հանդիպման մասին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անժելա Մարտիրոսյանն ասաց, որ փոխքաղաքապետը բնակիչներին հավատացրել է, որ յուրաքանչյուրի խնդրին լուծում է տրվելու հնարավորինս սեղմ ժամկետներում: Իսկ թե դա ե՞րբ եւ ինչպե՞ս կարվի, կոնկրետ ոչինչ չի ասվել:
Տիգրան Խուդոյանն ասաց, թե խոստացել են, որ վաղը կամ վաղը չէ մյուս օրը հանդիպում է լինելու նաեւ անձամբ Գագիկ Բեգլարյանի հետ:
Նշենք, որ, ամենայն հավանականությամբ, քաղաքապետարանում ընդունելությունը կլինի, բայց ավելի ուշ, եւ նրանց կընդունի արդեն նոր քաղաքապետը` Տարոն Մարգարյանը: