|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Գյումրին ևս ունի լոկոմոտիվային դեպո, բայց Գյումրից-Այրում դեպո հասնելը 8 ժամվա ճանապարհ է գնացքով: Իսկ այդ ճանապարհին կա երկու կամուրջ: Պատերազմի ժամանակ, չի բացառվում, որ այդ կամուրջները փլվեն ու վթարի վայր հասնելու հավանականությունն էլ պակասում է այդ դեպքում»,- մտահոգված է ասուլիսի հրավիրված 1988թ. Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում ինքնապաշտպանական ուժերի կազմավորման ակունքներում կանգնած, 1992-1995թթ. ՀՀ ռազմաարդյունաբերական նախկին համալիրի համակարգող Ավիկ ՕՀանյանը:
«Հարավերկաթուղի» ընկերության ղեկավարությանը տնտեսական նպատակահարմարությունից ելնելով՝ վերացնել 120 տարվա պատմություն ունեցող Սանահինի դեպոն և նրա որոշակի գործառույթները տալ Գյումրիի դեպոյին, Օհանյանի կարծիքով, զրկում է Հայաստանին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու և կարգավորելու օպերատիվ միջամտությունից:
Նա զարմացած էր հարցի շուրջ պետական մարմինների վերաբերմունքից: «Նոյեմբերի 1-ին հրաման է տրված կազմալուծել Սանահինի դեպոն, որն ռազմական նշանակությունի ունի մեր երկրի համար: Վտանգվում է ՀՀ ազգային անվտանգությունը, իսկ իշխանությունների լռությունը և անտարբերությունը անհասկանալ է»,- հայտարարեց Ավիկ Օհանյանը: