|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ երեկոյան Իսրայելի ոստիկանության աշխատակիցը հայտարարել է, որ Իսրայելի հյուսիսում բռնկված և չորս օր տևած անտառային հրդեհը «քիչ թե շատ վերահսկողության տակ է»:
Տարածքի գյուղերից տարհանված հազարավոր մարդիկ վերադառնում են իրենց տները:
Կիրակի օրը նաև թաղումների օր էր ամբողջ երկրում: Հարազատները հրաժեշտ են տվել հրդեհի 41 զոհերին:
Երբ վնասն արդեն անցած է եղել, իշխանությունները սկսել են զբաղվել հրդեհի առաջացման պատճառներով: Ըստ ոստիկանության աշխատակցի՝ 14 և 16-ամյա երկու եղբայրներ, ովքեր կրակն անփութությամբ սկսելու մեջ են կասկածվում, կիրակի օրը կանգնել են դատարանի առջև: Նրանց փաստաբանը և ազգականները հերքում են նրանց առաջադրված մեղադրանքը: