|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ծանրամարտիկներ Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը և Գևորգ Դավթյանը 2011-ի Աշխարհի առաջնությանը եթե կարողանան համապատասխան արդյունք ցույց տալ, կմասնակցեն Օլիմպիական խաղերին: Որ դա այդպես կլինի՝ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը չի կասկածում:
Լրատվամիջոցներից մեկի հարցին, թե Տիգրանը և Գևորգը Գերմանիայում բուժում ստացե՞լ են, թե՝ ոչ, Սամվել Խաչատրյանը տարակուսանքով պատասխանեց. «Ի~նչ Գերմանիա, էդ իրենք ե՞ն որոշել, որ Գերմանիա: Մենք իրենց ասել ենք, որ այստեղ հետազոտվեն»: Իսկ Օգսեն Միրզոյանը բացականչեց՝ «Բայց իրանց ի՞նչ էր եղել, որ...»:
Իսկ թե Անթալիայում մարզիկների հոգեվիճակը եղել է հոգեբանների ուշադրության կենտրոնում և հավաքականի հետ հոգեբաններ աշխատե՞լ են՝ հարցին ի պատասխան, Սամվել Խաչատրյանն ասաց. «Աշխարհի առաջնությանը մեր հավաքականը ապահովված եղել է հոգեբաններով, նրանց տրամադրել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը»: Բայց չկարողացավ նշել նրանց անունները: «Մի քանիսն էին, չեմ հիշում»՝ ասաց:
Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի նման հիշողությունը կորցրածները՝